Բաժիններ՝

Արփա-Սևան թունելային ջրատարով վեց ամիսների ընթացքում Սևանա լիճ է տեղափոխվել 157 մլն 432.000 խմ ջուր

Չնայած ոռոգման նպատակներով Սևանա լճից իրականացվող ջրբացթողումներին՝ լճի մակարդակը շարունակում է բարձրանալ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2024 թվականի հուլիսի 2-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 66 սմ բարձրության վրա, ինչը 11 սմ-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Սևանա լիճ է տեղափոխվել 157 մլն 432 հազար խմ ջուր, իսկ ոռոգման նպատակներով հունիս ամսի ընթացքում Հրազդանի հունով բաց թողնված ջրի քանակը կազմել է 25 մլն 229 հազար խմ։

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

2024 թվականի մայիսի 3-ից մինչ հուլիսի 3-ն ընկաժ ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 30 սմ-ով։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս