Ավարտվել է մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ ևս երկու անձի մասով։
Այս պահին աշխատանքներ են տարվում ահազանգողին հայտնաբերելու և օդանավակայանի բնականոն աշխատանքները վերականգնելու ուղղությամբ
Ըստ իրազեկ աղբյուրների՝ Բայդենի առաջադրման հնարավոր ամսաթիվը հուլիսի 21-ն է։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Եղիշե Չարենցի դստեր՝ գրականագետ Անահիտ Չարենցի մահվան կապակցությամբ:
Սանկտ Պետերբուրգում փոթորկի հետևանքով երկու մարդ է մահացել, մեկը` տուժել։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը։
ՇՀԿ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստը տեղի կունենա հուլիսի 4-ին Աստանայում։
Սահմանակից բոլոր տարածքների վերաբերյալ կազմվել է 182 արձանագրություն, որոնց կցվել են 1:25 000 մասշտաբով տեղագրական քարտեզների թերթերից պատճենված սահմանային սխեմաներ: Արձանագրությունները վավերացվել են 2 հանրապետությունների համապատասխան հողօգտագործման տնտեսությունների ղեկավարների, շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից՝ համապատասխան կնիքներով։ Ստորագրել են նաեւ պարիտետային հանձնաժողովների անդամները եւ Գյուղատնտեսական աէրոֆոտոգեոդեզիական հետազոտությունների համամիութենական ինստիտուտի (ՎԻՍԽԱԳԻ) ներկայացուցիչը։
Օրբանը և Զելենսկին կքննարկեն նաև հունգարա-ուկրաինական երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցերը:
Հայտարարության համաձայն՝ արտգործնախարարները Թուրքիայում կրկին կհանդիպեն սեպտեմբերի 2-ին:
Պարբերականի տվյալներոեվ՝ պատահարի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են պիկապ, որի թափքում եղել է 15 մարմին։ –
168.am-ի հետ զրույցում Մարտունու շրջանի Ճարտար համայնքի ղեկավար Վլադիկ Հովհաննիսյանն ասաց, որ ինքն էլ նախորդ տարի սեպտեմբերին համայնքին պատկանող մեքենայով է դուրս եկել Ճարտարից, մեքենան որևէ բան չի արել, այն այդպես էլ մնում է՝ որպես համայնքապետարանի սեփականություն։
Էրդողանական Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել վայրենի հարձակումներ սիրիացի փախստականների բնակության վայրերի վրա՝ այս երկրից վերջիններիս հեռացման պահանջով:
Թե՛ ԱՄՆ պետքարտուղարը, թե՛ պետքարտուղարի օգնականը շարունակում են կենտրոնացած մնալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բաքվի և Վաշինգտոնի միջև բարձր մակարդակի հանդիպումներն ընթանում են առանց քաղբանտարկյալների ազատ արձակման։
Հայկական կողմը չի մեկնաբանում Ադրբեջան-Նախիջևան կապի համար Բաքվի առաջարկած «կալինինգրադյան մոդելը»։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից, տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն չի մասնակցի ՆԱՏՕ գագաթաժողովին, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում հուլիսի 9-11-ին։ Այս մասին տեղեկացրել է Sky News Australia հեռուստաալիքը։ Նշվել է, որ Ավստրալիան գալիք հանդիպմանը ներկայացնելու է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։ Ալբանեզեն, հեռուստաալիքի տվյալներով, մտադիր է կենտրոնանալ ներքին գործերի վրա։ Որոշ ավստրալացի դիտորդներ դատապարտել են Վաշինգտոն չմեկնելու վարչապետի որոշումը՝ նշելով, […]
Սրբազան շարժման ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Սկսվեց Սրբազան պայքարի Քաղաքական Խորհրդի փակ նիստը. Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»։
Չարիքը օր առաջ պետք է հեռացնենք. Բագրատ սրբազան
«Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանն արտակարգ հնարավորություն ունեն խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- այս մասին Բրուքինգսի ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պատասխանելով Հարավային Կովկասի մասին հարցին։ Պետքարտուղարի խոսքով, դա վերջ կտա տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարվածներ հասցնել պաղեստինյան խմբավորման մնացորդներին։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է փաստահավաք զեկույց՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով։
Արդեն մեկ ամսից ավելի՝ Երևանի կենտրոնում՝ Տերյան 5 հասցեում, բացվել է «Մարիոթ Ինթըրնեյշընըլի» կառավարման տակ գտնվող «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցը։ Երևանի սրտում կառուցված գեղեցիկ ու յուրօրինակ ճարտարապետական լուծումներով հյուրանոցի շենքը չի կարող անտարբեր թողնել ցանկացած այցելուի։ «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցի գլխավոր տնօրեն Թոմաշ Վեսելիի փոխանցմամբ՝ Հայաստանում հարմարավետ, բավանդակալից բիզնես այցելությունների համար «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցն առաջին տեղում է։ Բացման առաջին օրից այն այցելուների պակաս չի ունեցել, մեկ անգամ հյուրանոցի ջերմ ծառայություններից օգտվողները կրկին վերադառնում են արդեն հարազատ դարձած հյուրանոց։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին կազմել է 5,2 %՝ նախորդ ամսվա համեմատ դանդաղելով գրեթե կրկնակի՝ 4,8 տոկոսային կետով: Արդյունքում կուտակային տարվա առաջին 5 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես նվազել է:
Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2020 թ.-ի դեկտեմբերի 24-ի N 2144-Ն որոշման մեջ:
Երեկ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց, որ հանրաքվե չի լինելու, քանի որ ինքը գիտի ժողովրդի կարծիքը:
Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ու քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործադրումն ու բիրտ ուժ կիրառելը խրախուսելու համար, ամեն առիթի պարգեւատրում ու շնորհակալագրեր է հանձնում բռնարարներին:
Մի բան հստակ է՝ Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է:
Meta-ն հայտարարել է, որ ընդլայնում է իր՝ երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը և Հայաստանում ներգրավում է ՍիվիլՆեթ լրատվամիջոցին։
2021 թվականի մայիսի 3-ին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից քննադատեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիակները պարկերով լցրել էին գետնին, ու որեւէ մեկը այդպես էլ այդ ազգային ամոթի համար պատասխանատվության չենթարկվեց:
Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղում Ռուսաստանի Դաշնության դրոշն ու գերբը պղծելու փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խուլիգանություն):