Բաժիններ՝

Ավստրալիայի վարչապետը մերժել է ՆԱՏՕ գագաթաժողովին մասնակցելու առաջարկը

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն չի մասնակցի ՆԱՏՕ գագաթաժողովին, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում հուլիսի 9-11-ին։ Այս մասին տեղեկացրել է Sky News Australia հեռուստաալիքը։

Նշվել է, որ Ավստրալիան գալիք հանդիպմանը ներկայացնելու է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։ Ալբանեզեն, հեռուստաալիքի տվյալներով, մտադիր է կենտրոնանալ ներքին գործերի վրա։ Որոշ ավստրալացի դիտորդներ դատապարտել են Վաշինգտոն չմեկնելու վարչապետի որոշումը՝ նշելով, որ երկրի ղեկավարի ներկայությունը ՆԱՏՕ գագաթաժողովում կարեւոր է՝ նկատի ունենալով աշխարհում եւ տարածաշրջանում անվտանգության խնդիրը։

Հյուսիսատլանտյան դաշինքի հեռացող գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ, ներառյալ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կորեայի Հանրապետությունը եւ Ճապոնիան։ Ըստ նրա՝ խոսքը փոխգործակցության խորացման մասին է այնպիսի ոլորտներում, ինչպիսին են սպառազինությունների վերահսկումը, տեխնոլոգիաների զարգացումը, կիբեռգրոհներին դիմակայելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս