Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. ՆԳՆ
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Այս պահին աշխատանքներ են տարվում ահազանգողին հայտնաբերելու և օդանավակայանի բնականոն աշխատանքները վերականգնելու ուղղությամբ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված, դեպքի վայր էին ժամանել փրկարարները և ոստիկանները: