Մեքսիկայի հարավում առնվազն 20 մարդ է զոհվել նարկոկարտելների միջև բախման հետևանքով
Առնվազն 20 մարդ է զոհվել Մեքսիկայի հարավի Չիապասի նահանգում նարկոկարտելների միջև բախման ընթացքում։ Այդ մասին հայտնում է Excelsior պարբերականը՝ վկայակոչելով Մեքսիկայի նահանգի հանրային անվտանգության նախարարությանը։
Նշվում է, որ Սինալոա կարտելի և նրա ազդեցությունը վիճարկող տեղական հանցավոր խմբի ներկայացուցիչների միջև զինված բախումը տեղի է ունեցել հունիսի 29-ին Չիապասի Լա Կոնկորդիա մունիցիպալիտետում։
Պարբերականի տվյալներոեվ՝ պատահարի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են պիկապ, որի թափքում եղել է 15 մարմին։ Եվս երկուսին մահացած են գտել խցիկում, իսկ երեքին՝ արտոմեքենայի մոտ: Բոլոր մահացածները հրազենային վերքեր են ունեցել: Նրանցից չորսի մոտ եղել են Չիապասի նահանգին սահմանակից Գվատեմալայի փաստաթղթեր։