Դեմոկրատական կուսակցությունը մտադիր է Բայդենին նախագահի թեկնածու առաջադրել հուլիսին
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն քննարկում է նոյեմբերյան ընտրություններում պետության ղեկավարի պաշտոնում նախագահ Ջո Բայդենին պաշտոնապես թեկնածու առաջադրելու հնարավորությունն արդեն հուլիսի կեսերին, այսինքն՝ մինչև օգոստոսին կայանալիք կուսակցության համագումարը: Այդ մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը` հղում անելով իր աղբյուրներին:
«Ըստ իրազեկ աղբյուրների՝ Բայդենի առաջադրման հնարավոր ամսաթիվը հուլիսի 21-ն է, երբ կկայանա Դեմոկրատական կուսակցության համագումարի մանդատային հանձնաժողովի վիրտուալ նիստը»,- ասվում է հաղորդագրության մեջ: