Բաժիններ՝

Պարզ ուտեստ՝ արյունատար անոթների ու սրտի առողջության ամրապնդման համար

Իր օգտակար հատկություններով ծովատառեխը չի զիջում ձկան թանկարժեք տեսակներին, իսկ օմեգա ճարպաթթուների մեծ պարունակության շնորհիվ այն բարենպաստ է ազդում անոթների և սրտի առողջության վրա։ Ծովատառեխով կերակրատեսակների այս և այլ օգուտների մասին նյութը հրապարակվել է «Здоровое питание.рф» նախագծի կայքում:

Մասնագետները նշել են, որ պարզ ծովատառեխը ոչ պակաս օգտակար է օրգանիզմի համար, քան իշխանը կամ սաղմոնը, և նույնիսկ գերազանցում է օմեգա-3 ճարպաթթուների պարունակությամբ։ Բացի այդ, ըստ բժիշկների, ծովատառեխը հարուստ է վիտամին D-ով և սելենի միկրոտարրով, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի ամրապնդման համար։

«Նաև այս մատչելի ձուկը յոդի, ֆոսֆորի, վիտամին E-ի և B խմբի վիտամինների հիանալի լրացուցիչ աղբյուր է»,- ըստ shantnews-ի՝ ասում են փորձագետները:

Ծովատառեխը նաև նշվում է որպես ամինաթթուների կարևոր աղբյուր: Մասնագետների կարծիքով՝ այն պարունակում է լիզին, որը պատասխանատու է մազերի, մաշկի վիճակի և կոլագենի սինթեզի համար, ինչպես նաև լեյցին, որն օրգանիզմին էներգիա է մատակարարում և նվազեցնում շաքարի մակարդակը։

Կարդացեք նաև

Ձուկը պարունակում է նաև տրիպտոֆան, որն անհրաժեշտ է սպիտակուցային նյութափոխանակության և սերոտոնինի մելատոնինի և խոլինի արտադրության համար։ Դրանք կարևոր են նյարդային համակարգի աշխատանքի համար:

Մասնագետների կարծիքով՝ ոչ միայն թարմ ծովատառեխն ունի այդ օգտակար հատկությունները, այլեւ սառեցվածը։

Տեսանյութեր

Լրահոս