Շվեդիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին

Շվեդիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսական ինքնաթիռի կողմից Շվեդիայի օդային տարածքի խախտման առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ բողոքելու Ռուսաստանի կողմից Շվեդիայի օդային տարածքի խախտման դեմ, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Շվեդիայի զինված ուժերը ավելի վաղ հայտնել էին, որ ռուսական ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռների բոլոր թռիչքներն իրականացվում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930