
Եվրո-2024. Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Ավստրիային

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության D խմբի անդրանիկ տուրում Ֆրանսիայի ընտրանին ուժերը չափեց Ավստրիայի հետ:
Դյուսելդորֆում կայացած խաղի մեկնարկային րոպեներին գրեթե հավասար պայքար էր ծավալվել: Ավստրիան գործում էր թիմային ոգով, իսկ Ֆրանսիան փորձում էր հաջողության հասնել ֆուտբոլիստների անհատական վարպետության շնորհիվ: Ֆրանսիան 38-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Ավստրիայի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Վյուբերը: Երկրորդ կեսում Ֆրանսիայի ընտրանոը գրոհների եզրափակիչում չէր ստացվում: Ավստրիան վստահ էր գործում պաշտպանությունում:
Ֆրանսիա-Ավստրիա`1:0:
Երկրորդ տուրում Ֆրանսիան կխաղա Նիդերլանդների (հունիսի 21), իսկ Ավստրիան` Լեհաստանի: