Բաժիններ՝

Հութիների արձակած հրթիռները խոցել են Ադենի ծոցում գտնվող նավը

Եմենի հութի խռովարարը հունիսի 14-ին կարողացել են հրթիռներով Ադենի ծոցում չորաբեռնատար նավ խոցել: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Գնդակոծության է ենթարկվել Պալաուի դրոշի ներքո ընթացող Verbena չորաբեռնատար նավը։ Ամերիկյան հրամանատարության տվյալներով՝ նավի օպերատորը լեհ է, իսկ սեփականատերը՝ ուկրաինացի։ Նավը Իտալիա էր ուղևորվում շինանյութի բեռով։

«Իրանի կողմից աջակցվող հութիներն այսօր երկու թևավոր հականավային հրթիռ են արձակել Ադենի ծոց: Երկու հրթիռներն էլ խոցել են Verbena նավը», – գրել է CENTCOM-ը X սոցիալական ցանցում։

Verbena-ի անձնակազմը հայտնել է, որ նավը վնասվածքներ է ստացել, նավում հրդեհ է բռնկվել։ Գնդակոծության ժամանակ վիրավորում է ստացել նավաստիներից մեկը։

Ավելի ուշ տարածված հաղորդագրության մեջ CENTCOM-ը հայտնել է, որ նավը 24 ժամվա ընթացքում գնդակոծվել է նաև երկրորդ անգամ։

Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության՝ վերջին 24 ժամում ամերիկյան ուժերը Եմենում ոչնչացրել են հակաօդային պաշտպանության սենսոր, Կարմիր ծովում՝ հեռակառավարվող վերջրյա սարք և երկու պարեկային նավակ, ինչպես նաև Եմենից արձակված անօդաչու թռչող սարք։

Լույս հունիսի 13-ի գիշերը CENTCOM-ը հաղորդել էր, որ հութիները գրոհել են Կարմիր ծովում հունական Tutor առևտրային նավի վրա և լրջորեն վնասել այն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս