7,9, 13 տարեկան երեխեքը ավտոյի մեջ մենակ, հորը վատ ձևով բռնում են, գցում են գետնին, տանում. Մելիքյան
Հաթերքի գյուղապետի կնոջ հետ խոսեցի, հաստատվեց այն տեղեկությունը, որ գյուղապետին ձերբակալելու ժամանակ երեխաներ են եղել մեքենայում: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Պատկերացնու՞մ եք, երեք փոքր երեխա՝ 7, 9 և 13 տարեկան երեխաները մեքենայի մեջ, երեխեքի աչքի առաջ հորը գցում են գետնին, ձերբակալում, ու մեքենայի մեջ թողնում երեխաներին: Ես այսպիսի այլանդակություն այլ ազգից չեմ լսել: Վստահ եմ՝ հրաման տվողներն էլ նման հրաման չեն տվել»,-ասել է Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել Բյուրեղավանում:
«Ես գաղափար չունեմ՝ որ մարմինն է ձերբակալել ու ինչու Հաթերքի գյուղապետին, բայց հաստատ համոզված ենք չէ՞, որ խոսքը մի եսիմ ինչ գործի չի վերաբերում: Պարզ կլինի, կհասկանանք, որ մի ինչ-որ ստից ենթադրություն է, թե ինչի հետ է կապված, բոլորս էլ հասկանում ենք»,-ասել է փաստաբանը: