Վաղը բեկումնային օր է լինելու. այս իշխանությունների քաղաքականությունն ընդհատելը յուրաքանչյուր քաղաքացու գործն է. Վլադիմիր Մարտիրոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
• 1.5-2 ամիս առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ այսպիսի բեկում կարող է տեղի ունենալ: Փաշինյանի հարուցած մեծ խնդիրների արդյունքում անհամաձայնության մեկ էպիկենտրոն է ձևավորվել, և այսօր կարող ենք ասել, որ Բագրատ սրբազանին հաջողվել է կոնսոլիդացիոն մեծ աշխատանք կատարել և պասիվ զանգվածներ ներառել բողոքի ակցիաներին։
• Բագրատ սրբազանի առաջնորդած այս շարժմանը հաջողվել է բեկել իրավիճակըև կապել Փաշինյանի ձեռքերնազատգործելուց:Սահմանազատման գործընթացի ժամանակային ընթացքը կասեցվել է, որն այն արագությամբ չի ընթանում, ինչպիսին կուզեին իշխանությունները։ Փաշինյանի այսպիսի քաղաքականությունը պետք է կանգնեցվի:
• Բագրատ սրբազանի քաղաքական վարքաբանությունն է՝ ցույց տալ, որ օրավարձով աշխատող ոստիկանությունը բացառապես ապահովում է Փաշինյանի անվտանգությունը: Սրբազանին հաջողվել է ցույց տալ նաև, որ իշխանություններն աշխատում են փոքր խմբակային շահերով:
• Բագրատ սրբազանը, չնայած սահմանադրական խնդիրներին, որպես առաջնորդ՝վայելում է հանրության վստահությունը, սերն ու հավատը։ Այս ամենը քաղաքական կոնֆիգուրացիայի մեջ դնելու նախաշեմին է։ Իշխանությունների՝ թալանչի, նախկին-ներկա դեղատոմսով մոդուլյացիաներն այլևս չեն աշխատում։
• 2018 թվականից հետո շատ է ամրապնդվել այն ստերեոտիպը, որ հայաստանյան բոլոր իրադարձությունների շահառությունը շատ կապված է դրսի հետ, որ ոչինչ առանց դրսի աջակցության հնարավոր չէ, և, որ եթե կա դրսի աջակցություն, ապա ոչինչ փոխել հնարավոր չէ։ Երկուսն էլ կարելի է հերքել, և այսօր կա երրորդ տարբերակը, դա այն է, որ մենք ունենքհայածին հայկական շահերից բխող առաջնորդ՝ Բագրատ սրբազան, և հոգևորականի ներկայությունը քաղաքական պրոցեսների մեջ ենթադրում է, որ արտաքին շահ չկա։
• Շարժումը ոչ միայն չի մարում, այլև հասարակության շատ ավելի լայն շերտեր է ամեն օր ներգրավում։
• Կա համր և ակտիվ զանգվածների խոշորագույն պրոտեստ։ Շատերն են սպասում խնդիրների շատ արագ լուծմանը, բայց դրանք շատ արագ լուծվող խնդիրներ չեն, ինչը նշանակում է, որ բոլորիս համբերատարությունը պետք է մեծ լինի։
• Փաշինյանի իշխանությունը հանձնառությունների, պարտավորվածությունների բավականին մեծ բեռ է վերցրել արտաքին ուժերից, որի կատարումը բավականին բարդ է։ Ադրբեջանից և Թուրքիայից կա խորը անհանգստություն, դա արտահայտվում է նրանց տարբեր հայտարարություններով, որոնք Փաշինյանի հանձնառությունների կատարման տրամաբանության մեջ են։
• Երբ փողոցից իշխանության եկածները շատ արագ դառնում են էլիտա՝ այդպես էլ դրան չհամապատասխանելով, ցինիկ հայտարարություններ են հնչեցնում, որի ականատեսնենք լինում, օրինակ՝ ԱԺ-ում:
• Իշխանությունների ներկայացուցիչները պետք է հասկանան, որ հիմա արդեն ոչ թե իրավիճակ թելադրող են, այլ պատասխանատվության կրողներ, իսկ պատասխան պահանջողներից շատերն իրենց ընտրողներն են:Ոչ թե ռուսի ագենտն է պատասխան պահանջում, այլ հայ մարդը։ Սա վկայում է այն մասին, որ նրանք պարփակվել են նոր ձեռք բերած արժեքների և դրանց պահպանման մեջ, նրանք օտարացել են իրենց ընտրողներից, դավաճանել են իրենց ընտրողներին։
• Փաշինյանը ոստիկանությանը մեր հասարակության հաշվին՝ օրավարձով ֆանտաստիկ ռեսուրսներ է տրամադրում։Ոստիկանությունը կիսաքրեական վարքաբանությամբ է զբաղվում, վոլյունտարիզմով, խայտառակ գենդերային տարանջատմամբ է շփվում մարդկանց հետ։
• Հայաստանը Փաշինյանը վերածել է ոստիկանապետության:
• Իշխանությունների ցինիկությունն ինքնապաշտպանական դրսևորում է:
• Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ թաղապետը ցինիկաբար պատասխանում է ՌԴ ԱԳՄ ներկայացուցչին։
• Ո՞վ ասաց, թե Արևմուտքը չի տեսնում Հայաստանի իշխանությունների գործողությունները, պարզապես ժողովրդավարությունը գործիք է, որի կիրառումը տարբեր է դրսում և ներսում։
• Հայաստանի այսօրվա իշխանությունն ինքն է իրեն առաջարկելև պատրաստակամություն հայտնել արտաքին ուժերի ձեռքին գործիք դառնալ և վերցրելայդ հանձնառությունները։
• Հայաստանի իմիջն աշխարհում բացարձակապես սնանկացած է, առանց գերակայություններ ունենալու, առանց ազգային շահերի, բացարձակապես կախված Ալիևի «Խաղաղության պայմանագիր» կնքելու կամ չկնքելու քմահաճույքից:
• Փաշինյանը և իր իշխանության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ հենց վաղն էլ պատրաստ են ստորագրել Խաղաղության պայմանագիր կոչվածը, ավելին, նրանց նույնիսկ հետաքրքիր չէ, թե ինչ է գրված այդ պայմանագրում, որքանով է մեզ վնասակար կամ որքանով է արտահայտում մեր արտաքին և անվտանգային շահը, դրված է մեկ խնդիր՝ մենակ թե դա լինի: Նրանք սովոր են քաղաքականության մեջ առաջնորդվելոչ թե բովանդակությամբ, այլ վերնագրերով: Նրանց պետք է «Խաղաղության պայմանագիր»վերնագիրը և ոչ թե այն, թե ինչ է գրված այդ փաստաթղթում, և ում շահերն են դրանով սպասարկում։
• Հայաստանի իշխանությունը «Խաղաղության պայմանագրի» առնչությամբ երաշխիքի պահանջ չի դնում, դրա համար էլ որևէ կողմ երաշխիքով հանդես չի գալիս։ Պատերազմի ավարտից հետո որևէ աշխարհաքաղաքական կենտրոն փակված չէր համարում Արցախի հարցը: Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը տարավ այնպիսի պրոցեսի և դիվանագիտական այնպիսի հուն, որ անգամ դաշնակիցները փոխեցին խոսույթը, թե այդ հարցին կանդրադառնան հետո: Դա արվեց բացառապես պատերազմը տապալելուց հետո իշխանությունը պահելու և ժամանակ շահելու համար:Փաշինյանը փուլ առ փուլ փորձում է իրականացնելարտաքին դերակատարների առաջ իր ստանձնած հանձնառությունները:
• Այդ ինչպե՞ս եղավ, որ Փաշինյանն իշխանությունը պահեց պատերազմը տանուլ տալուց հետո, չէ՞ որ դա նոնսենս է. դա հենց այն հանձնառությունների շնորհիվ եղավ, որը նա վերցրել էմեր պետության անունից՝ հանուն սեփական իշխանության պահպանման:
• Հայաստանի նկատմամբ՝ որպես պահանջ, Ադրբեջանից հնչող որևէ հայտարարություն չի լինի, եթե դրան Հայաստանի իշխանությունները նախապես համաձայնություն չեն տվել, այդ թվում՝ նաև Խոջալուի քեյսը: Եթե հայ ժողովրդինստիպում են և դրել են իրական և պատմական Հայաստան ընկալում ունենալու երկընտրանքի առջև, որ համակերպվի բիբլիական Արարատ սարն օտարինը համարել, հարմարվի Սահմանադրության սխալականության հետ, Խոջալուի քեյսն ի՞նչ է, որ դա էլ չընդունի Փաշինյանն ու իր իշխանությունը: Փաշինյանը կկատարի Ալիևի ցանկացած պահանջ, նույնիսկ պատրաստ կլինի ներողություն խնդրել նրանից՝ Խոջալուի համար:
• Հոգևոր, հանրային պրոտեստը ժամանակի ընթացքում հասնելու է քաղաքական պրոտեստի, հիմա այդ փուլում է շարժումը։ Մոռացեք շարժման մարում և հիասթափություն երևույթը, այս հասարակությունն արդեն ձախողելուց չի վախենում, մարդիկ պատրաստ են պայքարել, կա ձևավորված հարթակ, չշտապողականությունը լավագույն դեղատոմսն է։
• Ոստիկանությունը մեկ օջախ է պահում՝ Փաշինյանի իշխանության օջախը, մենք գտնվում ենք ոստիկանապետության հիմքերում։
• Վաղը բեկումնային օր է լինելու, վաղնԱԺ-ում լինելու են կառավարության անդամները։ Այս իշխանությունների քաղաքականությունն ընդհատելը յուրաքանչյուր քաղաքացու գործն է: Մենք ունենք բացառիկ շանս այս իշխանությունների վարած հակահայ քաղաքականությունն ընդհատելու։
Մանրամասները՝ տեսանյութում.