Իրանը և Օմանը համատեղ կկարգավորեն նավագնացությունը Պարսից ծոցում. Fars

Պարսից ծոցի ջրերով նավագնացությունը կկարգավորվի Իրանի և Օմանի մասնակցությամբ։ Այդ մասին հունիսի 15-ին Telegram-ի իր ալիքում հայտնում է Fars գործակալությունը։

«Որոշում է կայացվել կարգավորել Պարսից ծոցի ջրերում նավագնացության իրավական համակարգը Իրանի և Օմանի համագործակցությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի տեքստն այս պահին լրամշակվել է։ Դրա պաշտոնական ստորագրումը տեղի կունենա ուրբաթ օրը Շվեյցարիայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930