Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին

+Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկա բանակցությունների ընթացքում երկու կողմերն էլ կառուցողական մոտեցում կցուցաբերեն։ Այս մասին նա նշել է X-ի գրառման մեջ։

«Մենք ողջունում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև փոխըմբռնման հուշագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Մեր շնորհակալությունն ենք հայտնում Պակիստանի Իսլամական Հանրապետության մեր եղբայրներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային բոլոր կողմերին, որոնք նպաստել են այս փոխըմբռնման հասնելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»,- նշվել է գրառման մեջ:

Կատարի վարչապետը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը դրական և կառուցողական ոգով կմասնակցեն առաջիկա բանակցություններին, ինչը կնպաստի առաջընթացի ամրապնդմանը և դրա վրա հիմնված զարգացմանը։

«Մենք վերահաստատում ենք, որ Կատարի Պետությունը կշարունակի մնալ այս ջանքերի և բոլոր այն ջանքերի անսասան կողմնակիցը, որոնք ուղղված են երկխոսության և խաղաղ միջոցներով տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- նշել է վարչապետը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ կատարցի միջնորդները 17 ժամ բանակցություններ են վարել Թեհրանում ՝ համաձայնագրի վերջնական տարբերակին հասնելու համար, որից հետո միայն հեռացել են Թեհրանից։ Այս շաբաթ Դոհայում կկայանան ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հետ առանձին նախապատրաստական ​​հանդիպումներ՝ նախքան Շվեյցարիայում հունիսի 19-ին փաստաթղթի ստորագրումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930