Բելգիայի թագավորն ընդունել է վարչապետ Դե Կրոյի կառավարության հրաժարականը
Բելգիայի Ֆիլիպ թագավորն ընդունել է գործող վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի կառավարության հրաժարականը, որի կուսակցությունը պարտվել է հունիսի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է RTBF հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների։
Վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել հունիսի 10-ի առավոտյան՝ Բելգիայի թագավորի մոտ ընդունելության ժամանակ։
Բելգիայի կառավարությունը՝ վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի գլխավորությամբ, հունիսի 9-ին որոշել է հրաժարական տալ խորհրդարանական ընտրություններում իր Open VLD կուսակցության ծանր պարտությունից հետո։ Սակայն Դե Կրոն դեռ երկար կգլխավորի կաբինետը, քանի որ Բելգիայում իշխող կոալիցիայի ձևավորման գործընթացը կարող է տևել ամիսներ։