
«Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել». Սամվել Մարտիրոսյան

Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում զգուշացնում է. «Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել։ Մեջը մոտ 280 հազար հայաստանցու համար կա։
Ամենայն հավանականությամբ, Getcontact-ի բազան ա։ Ու, ոնց տարիներ զգուշացնում էի, էդ էլ սիրում երեւում ա։ Բազմաթիվ մարդկանց համարներ կան, որտեղ հստակ երեւում է իրենց հատուկ ծառայություններին պատկանելությունը։ Քանի որ ընկերներից մեկը տենց ա նշել մոտը։ Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ։
Ինչ է գետկոնտակտը՝ տես այստեղ.»։
Լևոն Իսաջանյանն էլ իր էջում տեղեկացրել է. «Անհայտ անձը վաճառքի է հանել լոտ, որը պարունակում է 10 միլիոն կոնտակտային տվյալ՝ տարբեր երկրներին վերաբերվող։
Ներկա վալիդացիան, որը արել եմ, ցույց է տալիս առ այն, որ լոտի մեջ գոյություն ունի մոտավոր հաշվարկով 277,000 hազար համար, որը վերաբերվում է ՀՀ բջջային կոդերին։
Հավանաբար այն վերաբերվում է get contact-ի ֆունկցիոնալության նման հավելվածի pattern-ին (Հաստատված չի)։
Ինչ եմ ուզում տվյալ օրինակով հորդորեմ, երբևէ նման հավելվածներ, երբ ձեզանից ցանկանում է մուտք դեպի ձեր կոնտակների բազա՝ ՄԻ ՏՎԵՔ։
Այս արտահոսքի պատճառը բջջային օպերատորբները չեն հաստատ։ Սա արդեն մարդկանց թվային անվտաтգության հիգիեтայի բացակայությունից է գալիս»։