Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆինլանդիայի նախագահի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930