Չի՛ կարող հայը հայի վրա զենք բարձրացնել. անգամ մեկ հայի արյան տակից դուրս չենք գա. Աբրահամ Գասպարյան

Բագրատ սրբազանի առաջնորդած սրբազան պայքարը որքան լայն թափ է հավաքում, այնքան ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ավելի շատ հայտարարություններ են հնչում Թուրքիայից։

Նախ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քլըլչն է խոսում, որ «Հայ ժողովուրդը պետք է համախմբվի Փաշինյանի շուրջ և սատարի նրան՝ այսօրվանից նախապատրաստելով իր ապագան», ապա Թուրքիայում գործող ամենահայտնի ու մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ներից մեկի՝ Independent Türkçe-ի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքն է պնդում. «Հայաստանի ղեկավարին պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը (Թուրքիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը)»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս հայտարարությունները դիտարկելիս «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, ABC media-ի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու Աբրահամ Գասպարյանն առաջարկեց հիշել՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ևս թուրքական կողմից պարբերաբար նման հայտարարություններ էին արվում, որովհետև Թուրքիայի կենսական և անվտանգային շահերից էր բխում, որ Հայաստանի ղեկավարը լինի հենց Փաշինյանը:

«Պատերազմից հետո, ի դեմս Փաշինյանի, Թուրքիան և Ադրբեջանն ունեն դաշնակից, որը հեզասահ կատարում է այդ երկու պետությունների շահերից բխող քայլեր։ Թուրքիայի շահերը կխաթարվեն, եթե  Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, որն ունի այս ամենի տրամագծորեն հակառակ տեսլականը, հաջողի։ Թուրքիան ու Ադրբեջանը, ի դեմս Փաշինյանի, Հայաստանում ունեն մի ծաղրածու, որն այս երկիրը վերածում է գաճաճ մի պետության՝ ենթակա դեֆոլտի՝ վերահսկվող սահմաններով»,- ասաց Գասպարյանը։

Կարդացեք նաև

Վերջինս ադրբեջանա-թուրքական ծրագրի դեմ պայքար համարեց այսօր Հայաստանում ծավալված սրբազան շարժումը՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, որը, ըստ նրա, ունի արժեքային ու բովանդակային այնպիսի խորություն ու նշաձող, որն անհասանելի ու անընկալելի է փողոցով էժանագին պոպուլիստական հայտարարություններ անելով իշխանության եկածների համար։

Գասպարյանի հազմոզմամբ՝ նաև դա է պատճառը, որ Հայաստանը ներկայացնող իշխանության ղեկավարը, որին վստահվել է երկրի ղեկավարություն, համարձակվում է խոսել եկեղեցու հարցերը լուծելու մասին՝ առանց իրեն հաշիվ տալու՝ իսկ ինքն ո՞վ է։

«Եթե հայ եկեղեցու գոյության խնդիրը հարցականի տակ դրվի, ոչ միայն Փաշինյանը, այլ նաև մի քանի պետություն իրար կխառնվի։ Այդ ումի՞ց է ուզում վրեժ լուծել. ստացվում է՝ ադրբեջանցու, թուրքի հետ խոսում է, եկեղեցուց վրե՞ժ է ուզում լուծել։ Ստացվում է՝ ես ճիշտ էի՝ ինքը դավաճան չէ, ինքը թշնամի է, իսկ թշնամու հետ կխոսեն թշնամու ձևով, երբ ժամանակը գա»,- ասաց Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս