X սոցհարթակը Թուրքիայում ներկայացուցչություն է բացել
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ ամերիկյան «X» (նախկին Twitter) սոցհարթակը Թուրքիայում ներկայացուցչություն է բացել:
Տեղեկությունն Ուրալօղլուն հանրությանը փոխանցել է X-ի իր սոցհաշվում կատարած գրառմամբ:
«Մենք ջանում ենք պահել մեր երկրի կանոնների կատարումն ու ազգային շահերը: Մենք ցանկանում ենք, որ բոլոր այս հարթակները մեր երկրում անպայման ներկայացուցիչներ ունենան կամ ներկայացուցչություններ բացեն»,-ասել է նա: