![](/banners/BeFunky-design.jpg)
Իրանի հանգուցյալ նախագահը զգայուն էր Հայաստանի սահմանային խնդիրների նկատմամբ, և պետք է շարունակենք հաշվի առնել դա․ Ալի Խամենեի
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/1137691.jpg)
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսին շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրանց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։
«Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրանց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, և պետք է շարունակենք հաշվի առնել այդ զգայունությունն ու հոգատարությունը։ Մենք պետք է կարողանանք ապահովել մեր սեփական շահերը»,-նրա խոսքերը փոխանցել է IRNA-ն։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը մատնանշել է Իրանի և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը և հավելել․
«Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի քաղաքականությունը պետք է շարունակել պարոն Մոխբերի (խմբ․ խոսքը Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի մասին է) առաջնորդությամբ»,-ասել է նա:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանն հայտարարել է.
«Մենք ցնցված էինք՝ լսելով ավիավթարի հետևանքով Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց մյուս ուղեկիցների մահվան լուրը, բայց մենք վստահ ենք, որ Ձեր առաջնորդությամբ և ղեկավարությամբ դա չի ազդի Իրանի գործունեության վրա»: