Իսրայելի վեց մեդիա սցենարներ՝ կապված այաթոլլահ Ռայիսիի նահատակության հետ
Իրանի նախագահի նահատակության նմանվող մահվան լուրն հենց սկզբից Իրանում առաջացրեց ազգային միասնություն, սակայն, ինչպես միշտ, նման իրադարձություններում, անմիջապես Իսրայելի քարոզչական և հոգեբանական գործողության կառույցների կողմից հոսքեր են ստեղծվել տարաձայնություններ առաջացնելու համար։ Այս մասին գրում է ParsToday-ը։
Այդ կառույցների որոշ սցենարներ կարելի է նշել հետևյալ կերպ.
1․Կեղծ ուժի ցուցադրություն
Դոկտոր Ռայիսիի և նրա ուղեկիցների մահվան օրվանից իսրայելցիները նույնիսկ չեն համարձակվել մի բառ անգամ պաշտոնական կերպով խոսել այս միջադեպի մասին, բայց մյուս կողմից՝ որոշ անանուն օգտատերեր, որոնք հավանաբար կառավարվում են Իսրայելի հոգեբանական գործողությունների կառույցների քաղաքականությամբ և փողերով, զուր ջանքեր են գործադրել Իսրայելին այս միջադեպում ներգրավված համարելու համար։
2․Տարաձայնությունների առաջացում
Իրանի նախագահի նահատակության նմանվող մահվան լուրը հենց սկզբից Իրանում առաջացրեց ազգային միասնություն, սակայն,ինչպես միշտ, նման իրադարձություններում, անմիջապես Իսրայելի քարոզչական և հոգեբանական գործողության կառույցների կողմից հոսքեր են ստեղծվում տարաձայնություններ առաջացնելու համար։ Այս մեդիա սցենարը,որ փորձում է իրեն իրանական ներկայացնել, ջանքեր է գործադրում միասնությանն անդրադառնալու փոխարեն առաջ քաշել տարբեր խմբերի միջև տարաձայնություններն ու խնդիրները։ Այս սցենարների հեղինակները մեծ մասամբ սոցցանցերի անանուն օգտատերեր են։
3- Սատանայական ներշնչումներ հարևան երկրների դեմ
Հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների բարելավումը Այաթոլլահ Ռայիսիի կառավարության հիմնական քաղաքականություններից մեկն է եղել, և նա այս ոլորտում կարևոր հաջողությունների է հասել։ Այս քաղաքականության մասին են վկայում Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների զարգացումը և կիրակի օրը պարոնայք՝ Ռայիսիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ Գիզ-Գալասի ամբարտակի շահագործման մեկնարկը։ Այնուամենայնիվ Ռայիսիի նահատակվելու օրվանից ի վեր, Իսրայելը կիրառել է այնպիսի մեդիա քաղաքականություն, որի համաձայն՝ առանց որևէ հետաքննության և փաստարկների, չհիմնավորված պնդումներ անելով, փորձում է խեղաթյուրել այդ հարաբերությունները:
4-Կրկնվող ստերով հոգեկան անդորրի ահաբեկում
Երկուշաբթի առավոտյան Twitter-ի մի օգտատեր, որն իրեն վերագրում է իսրայելական լրտեսական գործակալությանը (Մոսադ), միանգամայն կեղծ լուրեր տարածելով գրել է,որ սպանվել է Իրանի ոստիկանական ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը: Սա նման պահերին կրկնվող մարտավարություն է, որն իրար հաջորդող ասեկոսեներով ու ստերով թիրախավորում է հասարակության հոգեկան անդորրը։
5- Քաոսի առաջացում՝ չնայած Իրանի ժողովրդի եզակի համախմբվածությանը
Վերջին 45 տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը մի քանի անգամ անցել է նմանատիպ և նույնիսկ ավելի ծանր միջադեպերի միջով։ Հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին, Իրանի դատական իշխանության ղեկավար՝ այաթոլլա Բեհեշթին և քիչ տարբերությամբ այս երկրի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ռաջային և Բահոնարը նահատակվեցին։ Այնուամենայնիվ Իրանն առանց որևէ դժվարության ու մտահոգության ամենայն հզորությամբ թիկունքում թողեց այդ ժամանակահատվածը , սակայն Իսրայելի հոգեբանական գործողությունների ուղեգիծը այդ դեպքը տեղի ունենալուց ի վեր, սկսել է այն միտքը ներշնչել թե Իրանը հայտնվել է հսկայական խնդրների և անլուծելի ճգնաժամի մեջ։
6- Ընտրության փոխարեն խառնաշփոթ
Իրանի Սահմանադրության առանձնահատկություններից մեկն այն է, որ այն նախատեսել և ներառել է անհրաժեշտ դրույթներ և միջոցառումներ տարբեր իրադարձությունների ժամանակվա համար։ Իրանի Սահմանադրությա մեջ նշված է,որ ներկա ժամանակահատվածում կոնկրետ ինչ ժողովրդավարական գործընթաց է պետք անցնել նոր նախագահ ընտրելու համար, սակայն սիոնիստական սցենարները շատ շահագրգռված են համախմբվածության և ժողովրդավարական գործընթացների փոխարեն անկայունություն և քաոս առաջացնել,ուստի իրենց օրակարգում են ներառել Իրանի որոշ ընդդիմադիր խմբերի կոշտ հաղորդագրությունների տարածումը։