Հլը փորձեն լրագրողներին ճանապարհ չտան, Հ1-ին տարան ոստիկանության մեքենայով, ամիսներով Կիրանցի տեղը չեն իմացել. Գառնիկ Դանիելյան

Կիրանց գյուղի՝ ոստիկանական մի քանի շարքով պաշտպանվող մուտքը, պարզվում է, հնարավոր է ընտրողաբար բացել։ Նման փորձերի այսօր ականատես դարձանք ոստիկանական տարբեր հնարքների միջոցով։ Բայց ամենաբացառիկը, թերևս, Հ1-ի լրագրողի հանդեպ ընդգծված մոտեցումն էր։

Մինչ Կիրանցում մեկնարկած սահմանազատման ու սահմանագծման գործընթացն առաջին իսկ օրից լուսաբանած լրագրողներին առավոտից արգելվում է ճեղքել պատը, իրացնել իրենց վերապահված մասնագիտական իրավունքը, Հ1-ի նկարահանող խմբին, որը քիչ առաջ էր ժամանել, հենց ոստիկաններն են փորձում ոստիկանական մեքենայով մտցնել Կիրանց։

Սա, իհարկե, լրագրողների ու հավաքված քաղաքացիների բարձրացրած աղմուկից հետո կանխվում է, բայց այդպես էլ բաց է մնում հարցը՝ Հ1-ի համար չի՞ գործում երթևեկության սահմանափակման մասին ՆԳՆ համապատասխան որոշումը կամ ԱԱԾ հաղորդագրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս