Բաժիններ՝

Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել

Իսրայելի հրետակոծությունների և ռմբակոծությունների հետևանքով Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 80 պաղեստինցի է զոհվել։

Այս տվյալները հրապարակել է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվը կազմել է 83»,- նշել են առողջապահության նախարարությունից։ Վերջին մեկ օրվա ընթացքում, ըստ գերատեսչության, վիրավորվել է Գազայում բնակվող ավելի քան 100 արաբ։

Նախարարության տվյալներով՝ հատվածում իսրայելական ռազմական գործողության սկզբից ի վեր զոհվել է 35 հազար 386 մարդ, վիրավորվել՝ 79 հազար 366 պաղեստինցի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս