Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները չեն թողնում, որ Փաշինյանը հեռանա. Շարմազանով

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հավաք է անցկացնում Երևանում՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։

Հավաքին մասնակցող ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ մեծաթիվ ոստիկանների կուտակումը Օպերայի և բալետի ազգային թատրոնի հատվածում՝ հուշում է Նիկոլ Փաշինյանի օրեցօր թուլացող և գահավիժող ռեժիմի մասին, դրա հետևանքն է:

«2018 թվականին իրեն հայտարարում էր ժողովրդի առաջնորդ, այսօր ոստիկանական հազարավոր, մեծաքանակ ուժերով թաքնվել է ժողովրդից»,- շեշտել է ՀՀԿ ԳՄ անդամը՝ հավելելով, որ մեր պետության անվտանգության համար շատ ճիշտ կլինի անցնցում իշխանափոխությունը, քանի որ Հայաստանն անվտանգային բազում մարտահրավերներ ունի, և եթե Ոստիկանությունը դա գիտակցեր, կգնար և Նիկոլ Փաշինյանին կասեր՝ «դիմումդ գրի և գնա»:

Իմ տպավորությամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները չեն թողնում: Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել, և Թուրքիան և Ադրբեջանն են կանգնած նրա մեջքին, բայց ոչ թե նրա համար, որ շատ են սիրում, այլ, որովհետև Փաշինյանն այն գարանտն է, որը Հայաստանը պետք է սարքի թուրքական վիլայեթ»,- ընդգծել է Շարմազանովը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս