Գազայի հատվածում հրադադար կարող է լինել հենց վաղը, եթե ՀԱՄԱՍ-ն ազատի իսրայելցի պատանդներին. Բայդեն
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել «հենց վաղը», եթե վերջինս համաձայնի ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Վաղը հրադադար կարող է ձեռք բերվել, եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի ազատ արձակել պատանդներին», – ասել է Բայդենն իր վերընտրվելու համար նախատեսված դրամահավաքի ժամանակ։
Պետության ղեկավարի խոսքով՝ պաղեստինյան շարժումը պետք է ազատ արձակի ձերբակալված կանանց, երեխաներին և վիրավորներին։
«Իսրայելը հասկացրել է, որ որոշում կայացնողը ՀԱՄԱՍ-ն է, և եթե նրանք համաձայնեն, մենք կարող ենք վաղը վերջ տալ այս ամենին, և վաղը կլինի հրադադարը», – հավելել է ամերիկացի առաջնորդը: