Բաժիններ՝

Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից

Ուկրաինայի Խարկովի մարզում ակտիվ ռազմական գործողությունների հատվածներում գտնվող շրջաններից ավելի քան 4000 հազար բնակիչ է տարհանվել:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Նրա տեղեկատվությամբ՝ բնակչության տարհանում է իրականացվել այն ​​տարածքներից, որտեղ սաստկացրել են ռազմական գործողությունները և բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում:

Նա նշել է, որ տարհանվածներին, բացի կացարանից, տրամադրվում է նաև մարդասիրական, բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն:

Սինոգուբովը տեղեկացրել է, որ ներկայում ևս 900 տեղ է պատրաստվել տարհանվածների համար, իսկ անհրաժեշտության դեպքում այս թիվը կավելացվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս