Հայաստանը պետք է շարունակի Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները՝ դարձնելով այն փոխշահավետ, երկու երկրների միջև և ողջ տարածաշրջանում կայուն ու երկարատև խաղաղության հաստատման նպատակով։ Դրան հասնելու համար էապես կարևոր է բանակցություններում քաղաքական կարգավորումը երաշխավորող միջնորդի ինստիտուտի գործարկումը և Արցախի թեման բանակցային օրակարգ վերադարձնելը։
«Սա պետք է շատ հստակ արձանագրվի՝ մեր ժողովուրդն ընդունո՞ւմ է, որ իր երաշխավորը պիտի լինի թուրք-ադրբեջանական տանդեմը: Այդպիսի ապագա ինքն իր համար պատկերացնո՞ւմ է: Սա նույնն է, ոնց որ գառանը հանձնես գայլին, որ պահի գառան անվտանգությունը»,- շեշտել է նա՝ հավելելով, որ հայ ազգը պետք է ապացուցի, որ որպես ազգ՝ կենսունակ է, և իր հայ տեսակը պահպանելու ռեսուրս և ուժի աղբյուրներ ունի:
Հայաստանի մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին նվիրված Դիվանագետների համահայկական խորհրդի քննարկմանը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը նշել է, որ խաղաղության մասին Երևանի, Անկարայի, Թուրքիայի պատկերացումները տարբեր են, և, որ չնայած ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցմանը, պատերազմը չի ավարտվել:
«ՀՀ մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները» թեմայով Դիվանագետների համահայկական խորհրդի քննարկման շրջանակում լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանտ նշել է, որ տավուշյան պայքարի շրջանակում նաև մարդկանց մտահոգություններն օբյեկտիվ են, այլ հարց է՝ այլընտրանքային ծրագիր ընդդիմությունը չի ներկայացնում, իսկ այն ամենը, ինչը Տավուշում է տեղի ունենում, լինելու է Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում:
«Պայքարի օջախը կամ մեկնարկը Տավուշն է, բայց պայքարի իրական թատերաբեմը Երևանն է: Եվ, այո, այդ ձևակերպումը ճիշտ ձևակերպում է, որը ենթադրում է քաղաքական համախմբում բոլոր քաղաքական ուժերի: Այդպիսի համախմբում պետք է լինի քաղաքական գործընթացներին մասնակից լինելու պատրաստակամություն ունեցող անձանց մոտ, պետք է լինի քաղաքական առաջնորդություն»: