Հունիսի 12-ին, երբ Ազգային ժողովում (ԱԺ) նիստ էր ընթանում, Բաղրամյան պողոտայում և հատկապես՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մարդիկ խաղաղ անհնազանդության ակցիա էին իրականացնում՝ ի դեպ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը: Այս հանգամանքը, սակայն, որևէ կերպ չկաշկանդեց ԱԺ շենքում գտնվող Նիկոլ Փաշինյանին, ով նախ ընկավ հիստերիկ նոպաների մեջ, ապա արեց այնպիսի թափանցիկ ակնարկներ դրսում գտնվող ոստիկանական ուժերի համար, որ վերջիններս հասկացան՝ կանաչ լույսը վառված է, պետք է ջարդել:
«Հերթական անգամ գարշահոտ, թրքահպատակ իշխանությունների երախից արյունալի որձկում դուրս եկավ,- նախօրեին ԱԺ մոտ կատարված միջադեպերին անդրադառնալով՝ դատական նիստից հետո 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և հավելեց,- Նիկոլի պահվածքն էլ ԱԺ-ում՝ այդ նոպաները, վաղուց ոչ թե մեկնաբանման, այլ բուժման ենթակա են»։
Տավուշում պայքարի մասնակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կիրանցում պայքարողներին այցելած պայմանագրային զինծռայողները տեղացի տղաներ էին, որոնք, տեսնելով ժողովրդի, այդ թվում` կանանց ևերեխաների դեմ ոստիկանների բռնությունները, եկել էին` մի քանի րոպեով իրենց աջակցությունը, զորակցությունը հայտնելու ժողովրդին, ապա հետ են վերադարձել` շարունակելու իրենց ծառայությունը: