Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից. նա միանում է Կիրանց գյուղի ցուցարարներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է նույն խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել էր Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին՝ դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածում, երբ ոստիկանները սկսել էին բերման ենթարկել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին և բացել ճանապարհը։Նա տեղափոխվել էր Նոյեմբերյանի հիվանդանոց։

Կրպեյանը Գառնիկ Դանիելյանի հետ լուսանկար է հրապարակել` նշելով, որ պատրաստվում են միանալ Կիրանց գյուղի հատվածում օրեր շարունակ ճանապարհը փակ պահող տավուշցիներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930