
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև

Հայաստանի Սահմանադրությունը հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է. ինչպե՞ս կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել, եթե ՀՀ Սահմանադրության մեջ նման կետ կա. հարց է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա իմ կողմից մեծամտություն կամ կոպտություն չէ: Ոչ, սա նախապայման է։ Նմանապես, ես կարծում եմ, որ նրանք պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը Արարատ սարով։ Նրանք Հայաստանում շատ սարեր ունեն, եթե ուզում են, թող ընտրեն մեկ ուրիշը»,- ասել է Ալիևը: