Ոստիկանության առանձին խմբեր, ներկայացուցիչներ անհամաչափ ուժի կիրառումից բացի ընդգծված անհարգալից ու լկտի պահվածք են դրսևորում. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին 2 օրերին տարբեր նախաձեռնությունների խաղաղ ակցիաների կոպիտ ճնշումները աչքի են ընկնում ընդգծված «տապոռությամբ»:

Ոստիկանությունը կարծես ուզում է կառավարությանն ու նրա կառավարչին իր շնորհակալությունը հայտնել` ոստիկանության աշխատակիցների հավելավճարը 50 հազար դրամով ավելացնելու կապակցությամբ (արտաքին ծառայություն իրականացնողների խմբինը):

Տեսանյութերի նույնիսկ հպանցիկ դիտարկումները ցույց են տալիս, որ ոստիկանության առանձին խմբեր, ներկայացուցիչներ անհամաչափ ուժի կիրառումից բացի ընդգծված անհարգալից ու լկտի պահվածք են դրսևորում:

Նկատելի է, որ հատկապես տարբեր գույնի բերետների ստորաբաժանումներում շեշտը դրված է նիկոլական քաղաքական գաղափարախոսության վրա և սրանք մեծ աշխուժությամբ ու հաճույքով են մոտենում ցույցեր ցրելու` իրենց բացառիկ առաքելությանը (ուզում եմ հույս փայփայել, որ ասածս բոլորին չի վերաբերվում):

Այս վարքագծի ուժայինները ոչ մի բանով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930