ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ անդամ լինել և ինքն է որոշում իր մասնակցության մակարդակը. Սեմերիկով

Հայաստանը շարունակում է ՀԱՊԿ անդամ լինել և ինքն է որոշում կազմակերպությունում իր մասնակցության մակարդակը՝ ելնելով սեփական շահերից։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

«Հայաստանի մասով իրավիճակը հասկանալի է, և ղեկավարությունը բազմիցս հայտարարել է այդ մասին։ Նրանք մեր կազմակերպության անդամ են և իրենց շահերից ելնելով ինչ-որ միջոցառումների մասնակցում են, ինչ-որ միջոցառումների` ոչ, բայց չեն խոչընդոտում դրանց անցկացումը։ Այդ պատճառով բնականոն աշխատանք է ընթանում», – ասել է նա  «Եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման արդիական հարցեր» միջազգային համաժողովի շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930