Նշվել են մի քանի համոզիչ պատճառներ, թե ինչու է պետք անպայման նախաճաշել
Ուֆայի պատերազմի վետերանների հանրապետական հիվանդանոցի մասնագետները բացատրել են նախաճաշի կարևորությունը: Նրանք UfaTime.ru-ի հետ զրույցում նշել են նախաճաշը բաց չթողնելու համոզիչ պատճառներ:
Առաջին հերթին նրանք նշել են, որ նախաճաշը ապահովում է ամբողջ օրվա էներգիան: «Նախաճաշը լրացնում է գլիկոգենի պաշարները՝ խթանելով մտավոր և ֆիզիկական ակտիվությունը»,- ընդգծել են բժիշկները:
Մասնագետները հավելել են, որ ճիշտ նախաճաշը նաև նպաստում է նյութափոխանակության ակտիվացմանը, նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը և բարելավում հիշողությունն ու կենտրոնացումը:
