Բաժիններ՝

ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀՀ ՊՆ N զորամաս են այցելել Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսներ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հյուրերը հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշաքարերի մոտ։

Հրամանատարական կազմը դասախոսներին է ներկայացրել ուսումնական զորամասի ընձեռած լայն հնարավորությունները, զինվորների առօրյան և կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները։

Հյուրերը շրջել են զորամասում, ճաշել զինանձնակազմի հետ, ծանոթացել զինված ուժերում ընթացող բարեփոխումներին, պատասխանել զինծառայողներին հետաքրքրող հարցերին։

ԵՊՀ դասախոսները զինվորներին մաղթել են բարի ծառայություն, շնորհակալություն հայտնել նվիրումի ու բարեխիղճ ծառայության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930