Բաժիններ՝

«Կրասնոդար»-ը հաղթեց «Ֆակել»-ին. Սպերցյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆակել»-ին:

«Կրասնոդար»-ին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Գոլերը խփեցին Վիկտոր Սան և Կորդոբան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո, «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և ունի 46 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս