««Ջահերով երթ»-ն ունի նաև ներքին լսարան, որի նպատակն է՝ ցույց տալ, որ հայ ժողովուրդը, որպես հավաքականություն, հստակ գիտի, որ Թուրքիային պետք է պատասխանատվության ենթարկել։ Ի պատասխան Հայաստանի հանձնվողական իշխանության՝ սրանով մենք ցույց ենք տալիս, որ ուրացման քաղաքականությունը մերժում ենք ու պահանջում տեր կանգնել մեր պահանջատիրությանը»,- ասաց Նազարյանը։
«Ադրբեջանն օկուպացրել է Սև լճի տարածքը, գրավել Շորժայի մեծ մասը, Ջերմուկում է առաջ եկել, ինչպես նաև Գեղարքունիքի մարզում և այլ տարածքներում։ Եթե ընդունենք, որ Ադրբեջանն այդ տեղում կանգնած սկսի Հայաստանի հետ սահմանագծում և սահմանազատում անել, դա նշանակում է, որ Հայաստանն ընդունում է, որ օկուպացված տարածքն Ադրբեջանինն է։ Քանի դեռ Ադրբեջանի ղեկավար Ալիևը չի հայտարարել, որ դուրս է գալիս Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2021 թվականից հետո, Հայաստանի իշխանությունն իրավունք չունի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ կատարելուն համաձայնություն տալ»,- ասաց Ռուբեն Գալչյանը։
«Այս իշխանության հիմնական քաղաքական հենարանը Թուրքիան և Ադրբեջանն են. ասվածի ապացույցն է այն, որ, օրինակ, մարտի 18-ին Ադրբեջանի պարագլխի կողմից արած հայտարարությանն առ այն, թե Հայաստանի բանակում կա 11 հազար դասալիք, օրեր անց արձագանքեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ նույնությամբ կրկնելով Ալիևի ասածը։ Հիմա հարց՝ այդ տիկինը թշնամի երկրի պարագլխի պատվե՞րն է կատարում»,- հարցով ավարտեց միտքը Չալաբյանը, ապա ընդգծեց՝ դասալքության դեպքերը նախ պետք է դատարանի վճիռներով ապացուցել, բայց դասալիքներից զատ՝ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, որոնք դասալքության համար բարենպաստ պայմաններ են ստեղծել։