Բաժիններ՝

Սեյրան Թ.-ն կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 19-ի գիշերը՝ ժամը 2.10-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի Մելիքյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Վարդենիսի բաժին են տեղափոխել 54-ամյա Սեյրան Թ.-ին:

Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս