Լավրովն առաջին անգամ բացահայտեց Ուկրաինայի հետ Ստամբուլյան պայմանագրի կետերի մի մասը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի հետ Ստամբուլյան պայմանագրի որոշ կետեր է բացահայտել «Sputnik», «Կոմսոմոլսկայա պրավդա» և «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցի ժամանակ։

ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ նախկինում չի խոսվել դրանց մասին, բայց հուսով է, որ իրեն չեն քննադատի այդ կետերը բացահայտելու համար։ Լավրովի խոսքով` փաստաթուղթը ենթադրում էր Կիևին անվտանգության լուրջ երաշխիքների տրամադրում։

«Մենք պատրաստ էինք (ինչպես ուզում էր Ուկրաինան), որ երաշխիքներն առավելագույնս լուրջ լինեին։ Լրջության սահմանը ՆԱՏՕ-ի ստեղծման մասին վաշինգտոնյան պայմանագրի հինգերորդ հոդվածն էր։ Այն բառացիորեն չկրկնվեց, մի քիչ այլ բանաձևեր համաձայնեցվեցին, բայց դրանք, ըստ էության, անվտանգության շատ լուրջ երաշխիքներ էին», – ասել է Լավրովը։

Միաժամանակ նշվել է, որ այդ երաշխիքները չեն տարածվում Ղրիմի և Դոնբասի վրա։ Սա նշանակում էր, որ եթե այդ տարածքները հարձակման ենթարկվեն, որևէ երաշխիք չի գործի։

Մեկ այլ կետով գրված էր, որ Ուկրաինայի տարածքում որևէ ռազմակայան չպետք է լինի։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ կայացան Ստամբուլ քաղաքում 2022 թվականի մարտին։ Արդյունքում կողմերը մշակեցին և նախաստորագրեցին Ուկրաինայի մշտական չեզոքության և անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագիծը։ Ավելի ուշ Կիևը պաշտոնապես հրաժարվեց փաստաթղթից։

Տեսանյութեր

Լրահոս