Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցը երկրի ներքին գործն է։

Sputnik Արմենիային այս մասին ասացին ՀՀ ԱԳՆ-ից` մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Ադրբեջանը հրաժարվել է ՀՀ Սահմանադրությունը Լեռնային Ղարաբաղի մասով փոխելու պահանջներից։

«ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը ամբողջությամբ ներպետական գործընթաց է»,-նշված է ԱԳՆ-ի պատասխանում։

Հիշեցնենք`վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։

Տեսանյութեր

Լրահոս