Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ
Թուրքական «BAYKAR» ընկերությունը փորձարկել է 200կմ հեռահարություն ունեցող «Bayraktar KEMANKEŞ 2» մինի հրթիռը։ Այն հագեցած է արհեստական բանականությամբ, օդում կարող է մնալ մոտ 1 ժամ, ի զորու է թիրախներ հայտնաբերել և խոցել նույնիսկ դժվարին պայմաններում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իր ռեակտիվ շարժիչի շնորհիվ «KEMANKEŞ 2»-ն ունակ է արագորեն շարժվել և խոցել թիրախներ: Հրթիռը թռիչքն իրականացնում է ինքնուրույն՝ օգտագործելով ինքնաշխատ օդաչու համակարգ՝ հիմնված արհեստական բանականության վրա։
Ի լրումն հարվածային գործառույթների՝ «KEMANKEŞ 2» հրթիռը կարող է օգտագործվել տվյալների հավաքագրման և փոխանցման համար: Հրթիռն ինքնին ամբողջությամբ մշակված է «BAYKAR» տեխնոլոգիաների կիրառմամբ, ներառյալ շարժիչը:
BAYKAR ընկերությունը լայնորեն հայտնի է իր անօդաչու սարքերով, ինչպիսիք են «Bayraktar» TB2, AKINCI և Kızılelma, որոնք նույնպես օգտագործում են արհեստական բանականության տեխնոլոգիայով։
Bayraktar TB2-ը դարձել է աշխարհի ամենահայտնի հարձակողական անօդաչու թռչող սարքերից մեկը: