Բաժիններ՝

Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից

Թաիլանդում ավելի քան 200 մարդ է զոհվել, մոտ 1,6 հազարը՝ վիրավորվել ամանորյա արձակուրդի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով։

Այդ մասին հաղորդել է Bangkok Post թերթը։

Թերթի տվյալներով՝ ապրիլի 11-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում տեղի է ունեցել ավելի քան 1,5 հազար ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը մոտավորապես 10%-ով պակաս է, քան անցյալ տարի։

Ճանապարհներին վթարների ամենատարածված պատճառը եղել է արագության գերազանցումը, որին հաջորդում են անսթափ վիճակում ավտոմեքենա վարելը և վրաերթերը:

Թաիլանդի բնակիչներն ապրիլի 13-ին տոնել են թայլանդական Նոր տարին։ Տոնի առթիվ ապրիլի 12-ից 16-ը հայտարարվում են ոչ աշխատանքային։ Այդ օրերին ամբողջ երկրում տեղի են ունենում լայնածավալ տոնախմբություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930