Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի արտգործնախարարություն՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ արևմտյան երեք երկրների դիրքորոշուման կապակցությամբ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանն, ով վերջին շրջանում չի հրավիրվում ազգային թիմ, «Սլովան» տեղափոխվել է 2022 թվականին:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եռօրյա այցով ժամանել է Չինաստան. նախատեսվում է հանդիպում Սի Ծինպինի հետ:
Եթե չլինի զինվորական ծառայությունը, չի լինի նաև մեր պետությունը. նրա հիմքը բանակն է
Եթե ատամի 2/3-ից ավելին քայքայված է լինում, ապա ատամը ենթակա է շապիկավորման։ Ամեն շապիկ ատամի պրոթեզ է, որն ապահովում է ատամի ֆունկցիան ու անատոմիան։ Առանձնացվում է մի քանի տեսակ՝ մետաղական, մետաղ-կերամիկական, մետաղ-պլաստմասսե և լրիվ կերամիկական։ Ամեն մեկն ունի իր առավելությունն ու թերությունը։
Իրանական հարձակման հետևանքով որոշակիորեն վնասվել է Նեգևի անապատում տեղակայված Նևատիմ ավիաբազան, նույն շրջանում վիրավորվել է 7 տարեկան աղջիկ՝ խոցման բեկորների հետևանքով, ինչպես նաև բժիշկները 31 մարդու աջակցություն են ցուցաբերել՝ նյարդային շոկը հաղթահարելու համար։
Ապրիլի 14-ի կեսօրից հետո, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-16մ/վ արագությամբ։ Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ այսօր կառավարությունը որոշում կկայացնի Իրանի հարձակմանը պատասխան տալու մասին, գրում է Ynet իսրայելական պարբերականը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Կրասնոդարի երկրամասի տարածքում գտնվող օբյեկտների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը կանխելու մասին:
Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի. այս մասին «Մեհր» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:
Արագածի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
Այս մասին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը՝ խնդրելով չանհանգստանալ։
Իրանը պետք է պատասխաներ Դամասկոսում իր դեսպանատան դեմ Իսրայելի հարձակմանը։ Այդ պատասխանը քարոզչական մակարդակում պետք է լիներ ազդեցիկ ու հուժկու:
ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Իսրայելի տարածքի վրա Իրանի հարձակման հետ՝ կոչ անելով հակամարտող կողմերին զսպվածություն ցուցաբերել։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին պատասխան հարվածների դեպքում համաշխարհային շուկան կարող է բախվել օրական մինչև 1 միլիոն բարել իրանական նավթի կորստի հետ: Մերձավոր Արևելքում սուր առճակատման դեպքում Brent տեսակի նավթի գինը կարող է աճել մինչև ավելի քան 150 դոլար` մեկ բարելի դիմաց: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի վերլուծաբան Իգոր Յուշկովը։
2020 թվականից հետո Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական պատմական և մշակութային հետքերի վերացման, օտարման և բռնայուրացման քաղաքականության առանցքում Շուշի քաղաքն է:
1920 թվականի մարտ ամսի կոտորածների արդյունքում սպանվեց մոտ 20 հազար հայ: Այս թիվը, բնականաբար, կարող էր ավելի մեծ լինել, եթե դիմադրություն ցույց չտային հյուծված և զինաթափված հայերը: Սակայն այս իրադարձությունները, պատմական փաստերը ևս ցույց տվեցին, որ անգամ ամենաանհնարին պայմաններում թուրք-ադրբեջանական հրոսակները դիմադրություն ստանալիս նահանջում են: 1920 թվականի Շուշիի դեպքերի ժամանակ տեղի ունեցած այս իրադարձություններն այդ ամենի պատմական փաստերն են:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իրանի հարձակումն Իսրայելի վրա անհաջող էր, ինչը հրեական պետության համար հաղթանակ է դարձել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նախօրեին կայացել էր 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարը, որտեղ Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյանը զույգը միայն 5-րդն էր:
Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի ԱԳՆ-ն։
Միակ հուսադրողն այն է, որ կոնկրետ Հարավային Կովկասում այդ խաղի վերջնարդյունքներն դեռևս արձանագրված չեն։ Մեզ ինչ-որ բաներ դեռ կհասնեն։ Ցավոք, սուվերենության ևս մեկ մեծ չափաբաժնի հաշվին։ Բայց եթե որպես ազգ կարողանանք հետևություններ անել վերջին տարիների զարգացումներից, ապա ապագայի հետ կապված մեր շանսերը վատը չեն։ Հեչ վատը չեն։
«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցութային համերգի եզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի է դարձել «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթի հայաստանյան պատվիրակը։
Կատարվում է նախաքննություն:
Ամփոփելով անցած գիշերվա իրանական վրիժառության պառասխան գործողությունը, պետք է նշել, որ հարվածի բնույթը եղել է սահմանափակ՝ ոչ թե պատերազմ Իսրայելի դեմ, այլ հենց պատասխան սահմանափակ հարված կոնկրետ իսրայելական ռազմական ենթակառուցվածքի Նեգևի անապատում։
ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Արարատ Զուրաբյանի դստեր՝ Անի Զուրաբյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Բըրբանք քաղաքի Սուրբ Լևոն տաճարում (հասցե՝ 3325 N Glenoaks Blvd, Burbank, CA 91504), ապրիլի 15-ին` ժամը 11։00-ին (տեղի ժամանակով):
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց և դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է, սակայն վիրավորը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։
Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես արդյունք և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:
«Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի իշխանություն, որը Ռուսաստանի դեմ տոտալ ավանտյուրայի կարող է գնալ։ Դա կարող են անել միայն տեղեկատվական մակարդակում, ինչը Եվրոպայում շատ լավ գիտակցում են»,- ասաց Վահե Դավթյանը:
Տարադրամի փոխարժեքները` ապրիլի 14-ի դրությամբ, ըստ rates.am-ի, հետևյալն են.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ապրիլի 14-ին նիստ կանցկացնի Իսրայելի վրա Իրանի հարձակման պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը: