Արևմուտքը Փաշինյանի արցունքներին չի հավատում. այնտեղ հասկանում են, որ Փաշինյանը հակառուսական է՝ մինչև որոշակի կարմիր գծեր. Վահե Դավթյան

«Փաշինյանի նկատմամբ, իհարկե, անվստահություն կա, որովհետև Եվրոպայում հիմարներ չեն նստած ու շատ լավ հասկանում են, որ Հայաստանը չի կարող ամբողջությամբ գնալ հակառուսականության ճանապարհով։ Եվրոպայում շատ լավ հասկանում են, որ Հայաստանն օրգանապես կախված է Ռուսաստանից, ու ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ Հայաստանը կհայտնվի տնտեսական կոլապսի մեջ, դա կստեղծի սոցիալ-քաղաքական ճգնաժամ, ու իրենց ոչ մի ծրագիր չի կարող կյանքի կոչվել»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում շատ լավ հասկանում են նաև, որ Հայաստանի իշխանությունը մանևրում է բացառապես իր իշխանությունը պահելու համար։

«Նրանց համար էական քայլ կլինի, եթե Հայաստանը հայտարարի ԵԱՏՄ-ից դուրս գալու ու 102-րդ ռուսական ռազմաբազան հանելու վերաբերյալ, ինչը ՀՀ իշխանությունների պլաններում կարծես թե չկա։ Այսինքն՝ պետք է տնտեսական ու քաղաքական բաղադրիչը հաշվի առնել։ Այո, Արևմուտքը Փաշինյանի արցունքներին չի հավատում։ Այնտեղ հասկանում են, որ Փաշինյանը հակառուսական է մինչև որոշակի կարմիր գծեր»,- ընդգծեց Վահե Դավթյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Հարավային Կովկասից։ Ավելին, Ռուսաստանը դուրս չի եկել նաև Վրաստանից ու, առավել ևս, դուրս չի գալու Ադրբեջանից։

Կարդացեք նաև

«Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի իշխանություն, որը Ռուսաստանի դեմ տոտալ ավանտյուրայի կարող է գնալ։ Դա կարող են անել միայն տեղեկատվական մակարդակում, ինչը Եվրոպայում շատ լավ գիտակցում են»,- ասաց Վահե Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս