
«Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երեկ՝ ապրիլի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Նահապետ Հ.-ն Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում «Գրանդ սպորտ» մարզասրահի հարևանությամբ, իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 68-ամյա Շահեն Պ.-ին։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց և դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է, սակայն վիրավորը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է։