Բաժիններ՝

Արթուր Ե.-ն հայտնաբերվեց Ղարիբջանյան գյուղում

ՆԳՆ ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 9-ին Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքում հայտնաբերվել և Թալինի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արթուր Ե.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս