
Վթարային ջրանջատում՝ Հրազդանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 12-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի, Շահումյանի 1, 2 նրբանցքների, Շահումյանի 2 փակ., Շինարարներ, Երեվանյան, Ա.Խանջյան, Նոյեմբերյան, Նար-Դոս, Սպանդարյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: