Բաժիններ՝

Երևանի դպրոցներում ահաբեկչության մասին կեղծ լուրերի հետևում այլ երկրների հատուկ ծառայություններն են. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը տելեգրամյան իր էջում զգուշացրել է, որ «Տելեգրամ»-ով կեղծ տեղեկություններ են տարածվում դպրոցների վերաբերյալ ու հորդորել է զերծ մնալ խուճապ տարածելուց:

«Հարգելի հայրենակիցներ։ Երեկվանից Տելեգրամով տարածվում են բավականին սահմռկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին: Չէի ուզում գրել, մինչև հարցը կլուծվի, բայց խուճապը արդեն տարածվել է։ Եթե կարճ՝ ապա հայտարարությունները բառացիորեն կրկնում են կեղծիքներ, որոնք տարածվել են այլ երկրներում, բազմաթիվ այլ քաղաքներում, ամիսներ առաջ ու հենց հիմա էլ»,- գրել է նա՝ շեշտելով՝ միակ վտանգը, որ տեսնում է, այն է, որ աղմուկն ինչ-որ մեկի համար դրդապատճառ չդառնա:

Ո՞վ է կանգնած այս ամենի հետեւում։ Կարծում եմ, այլ երկրների հատուկ ծառայություններ, որոնք զբաղվում են հիբրիդային հարձակումներով։

Ո՞ր երկրների։ Շատ չեն կասկածյալները, ձախ ձեռքիս մատերի 40%-ով կարող ենք թվարկել»։

Ըստ Մարտիրոսյանի՝ մտահոգիչ է նաև այն, որ կեղծիքն այսքան արագ խուճապ առաջացրեց:

Հիշեցնենք՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը ևս զգուշացրել էր, որ տարածվող տեղեկատվությունը ՖԵՅՔ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս