«ԳՇ պետ Ասրյան, այս փոքրիկ լեկցիան քո համար եմ գրում. ի՞նչ «Կեցցե», այ ախպեր, ի՞նչը «Կեցցե»». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԳՇ պետ Ասրյան, այս փոքրիկ լեկցիան քո համար եմ գրում:

Մարտական բացականչությունը շատ կարևոր ոգևորող ազդեցություն ունի բոլոր ժամանակներում և բոլոր ազգերի մոտ: Կարևոր հատկությունն այդ բացականչության հետևյալն է. այն պետք է ավարտվի Ա տառը պարունակող հանգով: Ինչո՞ւ: Որովհետև միայն Ա տառի արտաբերման ժամանակ է մաքսիմալ բացվում մարդու բերանը և շնչառության դուրս թողնելու հետ մեկտեղ ստացվում է հստակ լսվող ու ազդեցիկ բացականչություն:

Երբ երեխան վայր է ընկնում, կամ տաք բանի է ձեռք տալիս, նա չի գոռում Եեեե տառով, կամ Ուուուու տառով, կամ Իիիի տառով:

Նա բղավում է Աաաաաա, մամաաաաա, պապաաաա և այլն:

Երբ տղամարդիկ վազում են իրար հարվածելու, նրանք չեն գոռում Եեեե տառով, կամ Ուուուու տառով, կամ Իիիի տառով: Հստակ լսվում է Աաաաաա: Դա դարեր ի վեր ֆիքսել են բոլորը և լոգոպեդները, և հոգեբանները, և ռազմական գործիչները:

Ախառա՛յ (եբր. Իմ ետևից) – հրեական մարտական բացականչություն:

Ուռա՛ – բազմաթիվ եվրոպական և հատկապես սլավոնական երկրների մարտական բացականչություն:

Մառա՛ – սարմատների (պարսկալեզու քոչվոր ազգ) մարտական բացականչություն:

За царя’ – ռուսական մինչ հեղափոխական մարտական բացականչություն:

Ալգա՛ (ղրղ. ղաղ. Առաջ) – ղրղզների, ղազախների և թաթարների մարտական բացականչություն:

Բանզա՛յ – ճապոնական մարտական բացականչություն:

Ալլահ Ակբա՛ր – իսլամական մարտական բացականչություն:

За родину, за Сталина’ – սովետական պատերազմական մարտական բացականչություն:

ԳՇ պետ, հասկանում ես, չէ՞, որ «Կեցցե» բացականչությունը նվազագույնը չի համապատասխանում ընդունված ու փորձված մարտակոչերի ձևին:

Նախկինում հայերն օգտագործել են « Օն յառա՛ջ» (միայն առա՛ջ) բացականչությունը, որը նույնպես շատ տիպիկ է եղել: Ի՞նչ «Կեցցե», այ ախպեր: Ի՞նչը «Կեցցե»:

Ախր մասնագիտական ո՞ր վերլուծության արդյունքում «Կեցցե»:

Հ.Գ. Գոնե վերջին հանգի Ա տառի կանոնը պահելու համար ասեիք՝ զորքը գոռար «Աննա՛», կամ «Հրա՛չ»: Նիկոլի կնգա կողմը ֆիքսեիք, անցնեիք առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930