ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵՄ պատվիրակության անդամները պարեկություն են իրականացրել Երասխ և Պարույր Սևակ համայնքներում

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդունել է ԵՄ խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին և նրանց տեղեկացրել առաքելության մանդատի և գործունեության մասին։

Այս մասին ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Պատիվ է այսօր հյուրընկալել Եվրոպական միության խորհրդի Քաղաքական և անվտանգային հանձնաժողովի անդամներին և տեղեկացնել նրանց Հայաստանում Եվրոպական

միության դիտորդական առաքելության մանդատի և գործունեության մասին։ Պատվիրակությունը միացել է Երասխ և Պարույր Սևակ համայնքների շրջանի պարեկությանը։ Շնորհակալ ենք դեսպան Դելֆին Պրոնկին և հարգարժան հյուրերին դրական արձագանքի համար», – նշվում է գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930