Ինչո՞ւ են ԵՄ դիտորդները շրջանցել Իջևան-Ոսկեպար ճանապարհը. Ոսկեպարցիները 2 օր ժամանակ են տվել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին և Արարատ Միրզոյանին. Սուրեն Պետրոսյան

Երեկ Ոսկեպար ԵՄ դիտորդական առաքելության այցից հետո գյուղի բնակիչների մոտ կասկածներ առաջացան, կամ նույնիսկ համոզմունք, որ Տավուշի մարզի հողերը միակողմանի հանձնված են։ Այս մասին Ոսկեպարից հայտնում է Սուրեն Պետրոսյանը։

Նա տեղեկացրեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը պետական մարմինների և իշխանության իմացությամբ ու թողտվությամբ, Երևան-Նոյեմբերյան ճանապարհի մի շարք հատվածներ շրջանցել է և դա հիմնավորել, որպես ադրբեջանական և վիճարկելի։

«Հետևաբար, լիազորված լինելով գյուղի բնակիչների կողմից՝ ներկայացնելու իրենց պահանջը, դիմում ենք Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին, պահանջելով, որ երկուօրյա ժամկետում այցելեն Ոսկեպար և տան համապատասխան բացատրություն գյուղի բնակիչներին, հակառակ դեպքում, երկուօրյա ժամկետից հետո մենք պետական դավաճանության կասկածով հայց ենք ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազություն»,- ասում է Սուրեն Պետրոսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930